Բաքվից հայտարարել են, թե ԵԱՀԿ Մինսկի խմբի գոյության մեջ ոչ մի տրամաբանություն չկա

25/04/2025 21:57 Ներքին կյանք

Բաքվից հայտարարել են, թե ԵԱՀԿ Մինսկի խմբի գոյության մեջ ոչ մի տրամաբանություն չկա։

Ադրբեջանի ԱԳ նախարար Բայրամովը նշել է, թե եթե Հայաստանն իսկապես շահագրգռված է հարցի ամբողջական լուծմամբ, ապա չպետք է պնդի, որ Մինսկի խմբի և դրա հետ կապված կառույցների գործունեությունը շարունակվի․

«ԵԱՀԿ Մինսկի խումբը ստեղծվել է հենց Ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար, և մեր տարածքն արդեն ազատագրված է օկուպացիայից։ Դրա համար Մինսկի խմբի պահպանման տրամաբանություն չկա»,- նշել է նա։