«Նուբարաշեն» ՔԿՀ վերադառնալիս կալանավորված անձը հեռախոսը թաքցրել էր կոշիկի մեջ
25/04/2025 18:49
Ներքին կյանք
ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 25, 24News

Ապրիլի 22-ին «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի կալանավորված անձ Ս. Ք.-ն հիմնարկի պահպանության ապահովման բաժնի ծառայողների ուղեկցությամբ այցելել էր ատամնաբուժական կլինիկա:
Ժամը 18:55-ի սահմաններում Ս. Ք.-ն վերադարձվել էր քրեակատարողական հիմնարկ և օրենքով սահմանված կարգով ենթարկվել անձնական խուզարկության, ինչի արդյունքում կոշիկների մեջ պատրաստված թաքստոցներից հայտնաբերվել էր 1 բջջային հեռախոս՝ իր պաշտպանիչ պատյանով, և բջջային հեռախոսի լիցքավորման 1 լար:
Դեպքի առթիվ նախապատրաստվում են նյութեր:
–00—ՅՄ