Ցեղասպանության զոհերի հիշատակի արարողություն՝ Վարշավայի կայազորի զինվորների ուղեկցությամբ
25/04/2025
Ներքին կյանք
ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 25, 24News

Ապրիլի 24-ին Վարշավայի Հայկական պուրակում խաչքարի մոտ տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին և Լեհաստանի Սեյմի կողմից Ցեղասպանության վերաբերյալ ընդունված բանաձևի 20-րդ ամյակին նվիրված ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակի ոգեկոչման արարողություն Վարշավայի կայազորի հրամանատարության զինվորների մասնակցությամբ:
Դեսպան Ալեքսանդր Արզումանյանը խոսել է օրվա խորհրդի, ցեղասպանությունների կանխարգելման և նման ոճրագործությունների բացառման կարևորության մասին։
Այնուհետև հնչեցվել է բարեխոսական աղոթք,
Լեհաստանում Հայ Առաքելական Եկեղեցու հոգևոր հովիվ Հոգեշնորհ Տ. Մինաս աբեղա Հախվերդյանի և Լեհաստանի Հայ Կաթողիկե եկեղեցու հոգևոր հովիվ ծայրագույն վարդապետ Յուզեֆ Նաումովիչի կողմից, ինչին հետևել է ծաղիկների զետեղման արարողությունը։
–00—ՍՊ