Թբիլիսի Սբ․ Գևորգ եկեղեցում մատուցվել է բարեխոսական աղոթք առ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի

Թբիլիսի Սբ․ Գևորգ Առաջնորդանիստ եկեղեցում ապրիլի 24–ին մատուցվել է բարեխոսական աղոթք առ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի։

Այս մասին հայտնում են Վրաստանում Հայաստանի դեսպանությունից:

«Ապրիլի 24-ին Թբիլիսի Սբ․ Գևորգ Առաջնորդանիստ եկեղեցում մատուցվեց բարեխոսական աղոթք առ Հայոց ցեղասպանության սրբադասված զոհերի հիշատակի։

Ներկա էին Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը և դեսպանության անձնակազմը»,–հայտնել են դեսպանությունից:

Աղոթքից հետո ծաղկեպսակ են զետեղել Թբիլիսիի Սբ․Էջմիածին եկեղեցու բակում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող խաչքարի մոտ: