Մեր վրեժը մեր նոր կառուցվելիք հայրենիքն է, մեր նոր ստեղծվելիք կյանքը. Ստոկհոլմում Հայաստանի դեսպան

Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին նվիրված միջոցառումների շրջանակներում ապրիլի 23-ին Ստոկհոլմում Հայաստանի դեսպան Աննա Աղաջանյանը ներկա գտնվեց Սոդերթելիեի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցում տեղի ունեցած Հայոց ցեղասպանության Սուրբ Նահատակների բարեխոսական կարգին և խաչքարի առջև մոմավառությանը։

Ներկաներին ուղղված խոսքում դեսպանը նշեց, որ 1915 թվականը հայության պատմության ամենաողբերգական էջերից մեկն է, և Օսմանյան կայսրության կողմից իրագործված ոճրագործությունը ոչ միայն սպառնաց հայ ժողովրդի ֆիզիկական գոյությանը, այլ նաև նպատակ ուներ ոչնչացնել մեր հոգևոր, մշակութային և ազգային ինքնությունը։ Սակայն, մենք շարունակում ենք ապրել՝ որպես կենդանի վկայություն դիմակայության, հավատքի և վերածննդի։ Մեջբերելով

Ավետիք Իսահակյանին՝ դեսպան Աղաջանյանը նշեց. «Մեր վրեժը մեր նոր կառուցվելիք հայրենիքն է, մեր նոր ստեղծվելիք կյանքը»։

Եզրափակելով ելույթը՝ դեսպանը նշեց, որ միայն համազգային միասնության շնորհիվ հայ ժողովուրդը կարող է դիմագրավել իր առջև ծառացած մարտահրավերներին։

–00—ՍՊ