«Այլևս երբեքը» պետք է դառնա առաջնորդող գաղափարը․ Բագրատ Սրբազան

ԱՅԼԵՎՍ ԵՐԲԵՔ-ը պետք է դառնա առաջնորդող գաղափարը. մեր կյանքը չպետք է լինի անընդհատ կրկնվող ողբերգությունների շարան։ Ասել է «Սրբազան պայքարի» առաջնորդ Բագրատ Սրբազանը։

«Մեր նահատակների առջև խոնարհումով և իրենց բարեխոսությունը հայցելով, մեր կյանքում իրենց երկնային ներկայությունը խնդրելով` այսօր մեզ համար ուխտի օր է հռչակելու և ասելու, որ ԱՅԼԵՎՍ ԵՐԲԵՔ-ը մեզ համար պետք է դառնա առաջնորդող գաղափար. մեր կյանքը չպետք է լինի անընդհատ կրկնվող ողբերգությունների շարան:

ԱՅԼԵՎՍ ԵՐԲԵՔ-ը պետք է դառնա մեր կյանքի ամբողջական պարուրողը` մեր կյանքի բոլոր շերտերի վրա` սկսած մեր անվտանգությունից, մեր կրթությունից, մեր տնտեսությունից, մեր առողջապահությունից, մեր գյուցատնտեսությունից` մեր ինքնության առանցքը դառնալով, ո´չ թե որպես զգացմունք, այլ որպես բանականություն և որպես առաջնորդող և որպես ՀԱՂԹԱՆԱԿԻ տեսիլք:

Մեր նահատակների փափագը դա է: Ո´չ ուրացումը, ո´չ դավաճանությունը, այլ` շարունակությունը, հիշողությունը և ՀԱՂԹԱՆԱԿԸ:

Մեծ սրբեր, ձեր բարեխոսությունը թող մեր կյանքի առաջնորդությունը լինի: Ամեն»,- նշել է Բագրատ Սրբազանը։

–00—ՍՊ