Վարորդը բախվել է երկաթե արգելապատնեշներին, կոտրել դրանք և հայտնվել բնակչի տան տարածքում

Երեկ՝ ապրիլի 23-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 15։30-ի սահմաններում Լոռու մարզի բնակիչ 35-ամյա Գևորգ Խառատյանը իր վարած «ՎԱԶ 21015» մակնիշի ավտոմեքենայով Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին՝ Լերմոնտովո գյուղի վարչական տարածքում, դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշներին, կոտրել դրանք և մի քանի մետր բարձրությունից հայտնվել բնակչի տան տարածքում։

Shamshyan-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան։

Ավելին՝ սկզբնաղբյուրում։