Այդ հրեշավոր բռնության ցավն անցյալում չի մնացել. ԵԽ պատգամավորը՝ Հայոց ցեղասպանության մասին
ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 24, 24News

Բուլղարիայից Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Էմիլ Ռադևը կարևորել է Հայոց ցեղասպանության փաստը հիշելը՝ կանխելու համար նման հանցագործությունների կրկնությունը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ռադևն ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ՝ իր խոնարհումը հայտնելով զոհերի հիշատակին:
«Ամեն տարի այս օրը մենք վերադառնում ենք մարդկության պատմության ամենամեծ ողբերգություններից մեկին: Այս հրեշավոր բռնության ցավն անցյալում չի մնացել, անմեղ զոհերի ժառանգները շարունակում են դա կրել իրենց սրտերում:
Մենք չենք կարող փոխել պատմությունը, բայց պարտավոր ենք հիշել՝ կանխելու համար նման սարսափելի հանցագործությունների կրկնությունը, գնահատելու խաղաղությունը և պաշտպանելու մարդկային արժանապատվությունը»,–նշել է ԵԽ պատգամավորը:
–00—ՅՄ
Նմանատիպ նորություններ
- Լրահոս
- Ամենաշատ դիտվածները
-
Արարատի մարզում ՊՆ զորամասի սպան «Opel»-ով հայտնվել է երթևեկելի գուտուց դուրս
-
Դահճի և կալանավորի ընտրություններ են սպասվում, ընդդիմությունը ուշանում է, արագ համախմբվել է պետք
-
Սիրիայի ԱԳՆ-ն հերքել է Իսրայելի հետ անվտանգության համաձայնագիր ստորագրելու ծրագրերի մասին լուրերը
-
Նախկին երեք նախագահներն էլ քիչ են շփվել ժողովրդի հետ. Հրանտ Թոխատյան
-
Փաշինյանն ինչ ասել է` սուտ է ասել, նրա խոսքերին հավատալ պետք չէ, ունեզրկում է մարդկանց. Ղուկասյան
- Ամբողջ լրահոսը
-
Փաշինյանը ցանկանում է մոռացության տա՞լ Ցեղասպանությունը. «Փաստ»
-
24News-ի լրագրողի հանդեպ լկտի պահած արցախցին պարտք է հիմնադրամին 15 մլն դրամ
-
Խաչատուր Սուքիասյանը նմանվում է Նիկոլին, նրա պես անհավասարակշիռ է. արցախցուն դարձնում են «թշնամի»
-
Սեպտեմբերի 27-ին 4 ադրբեջանական մեքենա կար մեր բակում, ասում էին՝ «не бойтесь» ձեզ բան չենք անելու…
-
Փաշինյանը թող իր կնոջը ձերբակալի, որ հավատանք, թե պայքարում է թալանի դեմ. Ստեփան Դանիելյան
-
Սա Կիրանցի հայտնի պատն է, որից այն կողմ Ադրբեջանն է․ պատն արդեն ճաքել է