Սևան-Մարտունի ավտոճանապարհին բախվել են «Opel»-ն ու «Լադա»-ն․ կա վիրավոր

Այսօր՝ ապրիլի 24-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 11։00-ի սահմաններում Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 11 կմ հատվածում բախվել են 29-ամյա Հրաչիկ Հ․-ի վարած «Լադա» մակնիշի և 36-ամյա Խաչիկ Մ․-ի վարած «Opel» մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով «Լադա»-ի վարորդ Խաչիկ Մ․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սևան» բժշկական կենտրոն։

Հրշեջ-փրկարարները հոսանքազարկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոնի փականը և տեղում իրականացրել հերթապահություն։

–00—ՅՄ