Ահազանգ է ստացվել, որ Մալաթիայի ոսկու շուկայի մոտ մահացած քաղաքացի կա. նա քնած է եղել
ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 24, 24News

Այսօր՝ ապրիլի 24-ին, արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 13:20-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարության ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սեբաստիա փողոցում տրանսպորտային կանգառի համար նախատեսված վայրում՝ Ոսկու շուկայի հարևանությամբ մահացած քաղաքացի կա: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ ոչ թե մահացած քաղաքացի կա, այլ նա նստարանին քնած է:
Ոստիկաններն ու պարեկները պարզել են, որ քնած քաղաքացին Երևանի բնակիչ 53-ամյա Արսեն Հ.-ն է:
–00—ՅՄ
Նմանատիպ նորություններ
- Լրահոս
- Ամենաշատ դիտվածները
-
Վարորդը բախվել է երկաթե արգելապատնեշներին, կոտրել դրանք և հայտնվել բնակչի տան տարածքում
-
Հիմար-հիմար դուրս են տալիս, 4 տարի է՝ մտցրել են մեզ պարտության մաշեցնող շրջան․ Ռոբերտ Քոչարյան
-
Այդ նույն ՔՊ-ականները 2015 թվականին հայհոյում էին ՌԴ դրոշը․ Ռոբերտ Քոչարյան
-
ՀՀ–ում ԵՄ–ի դիտորդական առաքելությունը նախ գրել, ապա ջնջել է «Ցեղասպանություն» բառը
-
Առանց պատմական արդարության հետ առերեսվելու՝ հնարավոր չէ խաղաղություն հաստատել պետությունների միջև
- Ամբողջ լրահոսը
-
24News-ի լրագրողի հանդեպ լկտի պահած արցախցին պարտք է հիմնադրամին 15 մլն դրամ
-
Խաչատուր Սուքիասյանը նմանվում է Նիկոլին, նրա պես անհավասարակշիռ է. արցախցուն դարձնում են «թշնամի»
-
Սեպտեմբերի 27-ին 4 ադրբեջանական մեքենա կար մեր բակում, ասում էին՝ «не бойтесь» ձեզ բան չենք անելու…
-
Փաշինյանը թող իր կնոջը ձերբակալի, որ հավատանք, թե պայքարում է թալանի դեմ. Ստեփան Դանիելյան
-
Սա Կիրանցի հայտնի պատն է, որից այն կողմ Ադրբեջանն է․ պատն արդեն ճաքել է
-
Երբ զինակոչիկներին Շիրակից Ղարաբաղ էին տանում, ծնողները սգի մեջ էին հայտնվում. Սարիկ Մինասյան