Թուրքիայի՝ արյան մեջ թաթախված անցյալը չի կարող ջնջվել. ԵԽ պատգամավորի անդրադարձը

Եվրախորհրդարանում Կիպրոսը ներկայացնող պատգամավոր Գեադիս Գեադին անդրադարձել է Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին։

Պատգամավոր «Ֆեյսբուք»-ի իր էջում մասնավորապես գրել է.

«110 տարի է անցել Հայոց ցեղասպանությունից. հանցագործություն, որը չպետք է մոռացվի։ Որքան էլ Թուրքիան պնդի, նրա՝ արյան մեջ թաթախված անցյալը չի կարող ջնջվել»։

–00–ԱՀ