ՀՀ֊ում ռևանշիզմի դեմ համատեղ պայքարի դրույթը դեռ ուժի մեջ չմտած, Նիկոլ Փաշինյանն արդեն անցել է գործի

Yerkir.am-ի գլխավոր խմբագիր Վահե Սարգսյանը ֆեյսբուքյան էջում գրում է․

«Այս օրերին Փաշինյանի խմբակը զուգահեռ իրականության մեջ բոլորովին ուրիշ գործի է լծված, կրկին Ալիևի հետ «պասերով խաղալու» գործին։

Ստացվում է, որ երեկ Նիկոլ Փաշինյանը նստած վերնագրեր էր բաժանում փորձելով պարզ մարդկանց խաբել, թե Խոզնավարի վրա կրակել են, քանի որ… Դաշնակցությունը դրոշներ է վառել (գոնե շատ առողջ մարդկանց մոտ սա զավեշտ ընկալվեց պարզ հարցով` իսկ վերջին մեկ ամիսն ինչի՞ համար էին կրակում)։

Նշված վերնագրերով իբր ֆոն ստեղծելով` գավառական ճարպիկն այսօր արդեն պաշտոնապես դատապարտել է ջահերով երթի ժամանակ Թուրքիայի ու Ադրբեջանի դրոշների այրման գործելակերպը՝ այն համարելով սադրիչ և հրահրող։

Ադրբեջանայան սադրանքների ավելի լավ արդարացում ու հիմնավորում անհնար է պատկերացնել։ Հիշեցնենք այդ հիմնավորումը և բողոքը նախկինում անում էր Ադրբեջանը, այժմ ՀՀ ղեկավար հանդես եկող անձը։

Մի կարևոր հանգամանք ևս փաստենք. կապիտուլյացիոն պայմանագիրը դեռ չստորագրած, այնտեղ առկա կործանարար կետը ՀՀ֊ում ռևանշիզմի դեմ համատեղ պայքարի դրույթը դեռ ուժի մեջ չմտած, Նիկոլ Փաշինյանն արդեն անցել է գործի։ Հավանաբար կրկին «բանավոր ըմբռնումով» կամ, որն ավելի հավանական է, Ալիևի բանավոր հրահանգով։

Էսքան բան»։

–00–ԱՀ