Չնայած ցեղասպանության ծանր հարվածին՝ հայ ժողովուրդը կամք ունեցավ հիմնելու անկախ պետություն․ Ավինյան

Այսօր ոգեկոչում ենք մեր 1.5 միլիոն զոհերի հիշատակը։ 110 տարի առաջ Երևանը դարձավ փրկության օջախ՝ ընդունելով Հայոց ցեղասպանությունից մազապուրծ փախստականներին և կազմակերպելով օգնություն նրանց համար, գրում է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։։

«Չնայած ցեղասպանության ծանր հարվածին՝ հայ ժողովուրդը կամք ու կարողություն ունեցավ հիմնելու իր անկախ պետությունը։ Պետություն, որն ունենալու պատմական բարեբախտություն ունենք այսօր, և մեր ամենօրյա ջանքով, կամքով ու չարչարանքով պետք է ամրացնենք և ուժեղացնենք այն՝ դիմակայելով բոլոր մարտահրավերներին։ Անցյալի դառնությունները մտքում՝ պետք է խորհենք ապագայի մասին։

Ցանկացած պետություն կենսունակ է խաղաղության ու փոխըմբռնման միջավայրում, որոնք, անշուշտ, չեն ջնջի վիշտը, բայց կկանխեն նոր ողբերգությունները՝ ի հիշատակ նահատակաց ու հանուն ապրողների երջանիկ ապագայի»։

–00—ՅՄ