Նիկոլն Արցախի դրոշը ոտքի տակ գցելը չի դատապարտում, բայց Ադրբեջանի դրոշի այրումը դատապարտում է
ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 24, 24News

Նիկոլն Ալիևի կողմից Արցախի դրոշը ոտքի տակ գցելը չի դատապարտում, բայց Ադրբեջանի դրոշի այրումը հայ երիտասարդների կողմից դատապարտում է, գրել է ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը։
«Թե բա «սադրանք է հարեւան երկրի դրոշ այրելը»։
Կարելի է տարբեր կարծիքներ ունենալ դրոշ այրելու վերաբերյալ, բայց ապրիլի 24-ին կարևորը Նիկոլի համար ոչ թե Ադրբեջանի կողմից Արցախի օկուպացիան է, Հայաստանի 240 քառ.կմ գրավումը, խաղաղ բնակավայրերի վրա գիշերային կրակոցները, Թուրքիայի ժխտողական քաղաքականությունը, այլ՝ Ադրբեջանի և Թուրքիայի դրոշների այրումը սադրանք անվանելը։
Մի ամբողջ 140 հազար արցախահայություն Ադրբեջանի ցեղասպան քաղաքականության հետևանքով բռնի տեղահանվել է, դրանից ինչո՞ւ չես խոսում։
Ադրբեջանը պղծում է հայկական հետքն Արցախում, դրանից ինչո՞ւ չես խոսում։
Որովհետև Ալիևը «վախդ բռնել» է ու «քթիցդ բռնած» հրահանգներ է իջեցնում»։
–00–ԱՀ