Երևան-Մեղրի ավտոճանապարհին քարաթափում է տեղի ունեցել
ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 23, 24News

Ապրիլի 23-ին, ժամը 18։23-ին Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհին՝ Եղեգնաձոր քաղաքի մոտակա լանջից, տեղի է ունեցել քարաթափում, որը խոչընդոտում է երթևկությունը․ քարը ճանապարհից հեռացնելու համար անհրաժեշտ է օգնություն:
Այս մասին հայտնում են փրկարար ծառայությունից։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը։
Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 122-րդ կմ-ին քարը (մոտ 0,6 խմ) լանջից գլորվել և հայտնվել է ավտոճանապարհի երթևեկելի հատվածում՝ դարձնելով այն միակողմանի երթևեկելի։
Փրկարարները ՃՇՇ-ի աշխատակիցների հետ քարը հեռացրել են երթևեկելի հատվածից․ երկկողմանի երթևեկությունը վերականգնվել է։
–00—ՍՊ