20-ամյա երիտասարդը հարձակվել է ՌԴ քաղաքացու վրա, ծեծի ենթարկել և փորձել խեղդել նրան

Ապրիլի 17-ին, ժամը 23։42-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կենտրոնական բաժնում տեղեկություն է ստացվել, որ մի տղա հարձակվել է քաղաքացու վրա և նրան ծեծի ենթարկել։

«Օպերատիվորեն նշված հասցե մեկնած ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողներին ՌԴ քաղաքացի 30-ամյա Դարինա Ս․-ն հայտնել է, որ իրեն ծանոթ տղան հարձակվել է իր վրա, ծեծի ենթարկել և փորձել խեղդել իրեն:

Ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողները պարզել են, որ կասկածյալը մարզերից մեկի  բնակիչ 20-ամյա Գևորգ Ա․-ն է, ում հայտնաբերելու համար միջոցառումներ են ձեռնարկվում։Դեպքի փաստով ոստիկանության Կենտրոնական բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին»,-հայտնում է shamshyan.com-ը։