Հայոց ցեղասպանության ժամանակ հայ ժողովուրդը կորցրեց նաև ահռելի նյութական արժեքներ

1915 թվականին Հայոց ցեղասպանության ժամանակ հայ ժողովուրդը կորցրեց ոչ միայն բազմաթիվ մարդկային կյանքեր, այլև ահռելի նյութական արժեքներ։

Հայերին պատկանող շուրջ 500,000 տուն և մոտ 7.5 միլիոն հեկտար հողատարածք բռնագրավվեցին Օսմանյան կայսրության կողմից։ Ավելի քան 2,000 եկեղեցի, վանք և դպրատուն կողոպտվեցին կամ ոչնչացվեցին։ Ամերիկյան և հայկական աղբյուրների համաձայն՝ ընդհանուր նյութական վնասը 1915 թվականի հաշվարկներով հասնում էր 3.5 միլիարդ դոլարի, ինչը ներկայիս արժեքով կկազմի մոտ 150-200 միլիարդ։

Բացի այդ, կործանվեցին հազարավոր ձեռագրեր ու գրադարաններ՝ մոտ 20,000 հայերեն գիրք ու գրչության կենտրոն անհետացան։

Հայերին պատկանող գործարաններ, արհեստանոցներ, խանութներ ու առևտրային ցանցեր նույնպես բռնագրավվեցին. մինչ ցեղասպանությունը Օսմանյան կայսրությունում առևտրի մոտ 60 տոկոսը հայերի ձեռքում էր։ Այս ամենը ոչ միայն նյութական, այլև քաղաքակրթական աղետ էր՝ մշակույթի, տնտեսության և հոգևոր կյանքի հանդեպ։

«Ազգային» պատմամշակութային հասարակական կազմակերպություն