Կառավարությունն ավելի քան 234 միլիոն դրամ կտա Սասուն Միքայելյանի ղեկավարած ԵԿՄ-ին
ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 23, 24News

Գործունեության շարունակականությունն ապահովելու համար Սասուն Միքայելյանի ղեկավարած ԵԿՄ-ին կառավարությունը 234 միլիոն 638 հազար դրամ կհատկացնի. նախագաիծը ներկայացրել է ՀՀ պաշտպանության նախարարությունը։
Ըստ ՊՆ-ի՝ 2020թ. պատերազմի ընթացքում «Երկրապահ կամավորականների միություն» ՀԿ-ն ունեցել է նշանակալի մասնակցություն` ունենալով կազմակերպության անդամների մեծ թվով (74 զոհ) մարդկային կորուստներ և 114 վիրավոր: Հետպատերազմյան շրջանում ավելի քան 4000 ԵԿՄ կամավորականներ ՀՀ պաշտպանության նախարարության կազմում մարտական հերթապահություն են իրականացնել տարբեր մարտական դիրքերում:
«Հաշվի առնելով, որ «Երկրապահ կամավորականների միություն» ՀԿ-ն համագործակցում է ՀՀ պաշտպանության նախարարության հետ, օժանդակում է նրա առջև դրված խնդիրների կատարմանը, ՀՀ զինված ուժերի համար դաստիարակում և պատրաստում է ապագա զինվորներ, նախագծի ընդունմամբ հնարավորություն կստեղծվի ապահովել ՀԿ-ի 2025 թվականի գործունեության իրականացումը ողջ ծավալով»,- ասվում է հիմնավորման մեջ։
–00–ԱՀ