Հայաստանը Վրաստանից մեքենաների արտահանմամբ 4-րդն է
ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 22, 24News

Հայաստանը Վրաստանից ավտոմեքենաներ արտահանող երկրների TOP-10 երկրների շարքում է և զբաղեցնում է 4-րդ հորիզոնականը, սա 2025 թվականի առաջին եռամսյակի՝ հունվար-մարտ ամիսների տվյալն է:
Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության (Geostat) տվյալներով, 2025 թվականի առաջին եռամսյակում՝ հունվար-մարտ ամիսներին, ավտոմեքենաների ներմուծումը Վրաստան փոքր-ինչ աճել է, թեև մարդատար ավտոմեքենաները երկրի ապրանքաշրջանառության խոշորագույն ապրանքների վարկանիշում առաջին տեղն են զբաղեցնում թե՛ ներմուծման, թե՛ արտահանման ծավալներով։
Տարվա այս ժամանակահատվածում ավտոմեքենաների ներմուծումը նվազել է չնչին 0,3 տոկոսով և կազմել 622,2 մլն ԱՄՆ դոլար, որը կազմում է ամբողջ ներմուծման 14,8 տոկոսը։ Ինչ վերաբերում է արտահանմանը, ապա Վրաստանից վաճառվել է ավելի քան կես միլիարդ արժողությամբ ավտոմեքենաներ, որը կազմում է ընդհանուր արտահանման 35,7 տոկոսը, իսկ նախորդ տարվա համեմատ աճել է 12,8 տոկոսով։
Ավելին՝ սկզբնաղբյուրում։