Համաշխարհային բանկն ու ՊԵԿ-ը հուշագիր են ստորագրել
ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 22, 24News

Համաշխարհային բանկի «Հանրային ոլորտի արդիականացման չորրորդ» ծրագրի աջակցությամբ ՊԵԿ-ը կիրառում է Արհեստական բանականության(ԱԲ) գործիքը, որը կարողանում է կարդալ կանխիկացման անդորրագիրը, վաճառքի հաշիվ-ապրանքագրերը, տեղեկատվություն հանում թվային ձևաչափով և հետևում մատակարարման շղթային ներմուծումից մինչև վաճառքի կետ:
Օգտագործելով այս ԱԲ գործիքը, հնարավոր է դառնում առավել արդյունավետ իրականացնել հարկային աուդիտ և հայտնաբերել ու կանխել հնարավոր խարդախության դեպքերը՝ ստուգելով ձեռքբերումների և վաճառքների օրինականությունը և ներգրավված կազմակերպությունները: Նախաձեռնության գործընկերն է նաև Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտը (MIT):
«Եվս մեկ անգամ շնորհավորում ենք մեր գործընկերներին փոխըմբռնման հուշագիր ստորագրելու առթիվ»,- նշվում է հաղորդագրության մեջ։