Ծնվել է 44-օրյա պատերազմի ժամանակ զոհված Գրիշա Դանիելյանի եղբայրը` Ռոբերտը

Ծնվել է 44-օրյա պատերազմի ժամանակ զոհված Գրիշա Դանիելյանի եղբայրը` Ռոբերտը, հայտնում են «Շենգավիթ» ԲԿ-ից։

«Մայրը պատմում է, որ երկար ժամանակ ընտանիքը կասկածում էր՝ արդյոք պե՞տք է նորից երեխա ունենալ։ Հարցի պատասխանը եկավ երազի տեսքով. Գրիշան երազում հայտնվեց մորը` ասելով, որ հայրը շատ է տխրում, ժամանակն է, որ նորից ծնող դառնան։

Այդպես էլ եղավ։ Ապրիլի 19-ին լույս աշխարհ եկավ Ռոբերտը՝ 3200 գրամ քաշով և 51 սմ հասակով։ Ռոբերտին լույս աշխարհ գալ օգնել են «Շենգավիթ» ԲԿ մանկաբարձ-գինեկոլոգները՝ Ալենա Ավանեսյանը, Արմինե Ալեքսանյանը և Սվետլանա Համբարձումյանը։

43-ամյա մայրն իր շնորհակալությունն է հայտնել բժշկական անձնակազմին այս կարևոր ճանապարհին իր կողքին լինելու համար։ «Նա Գրիշայի օրհնությամբ է եկել»— ասում է մայրը։

Ռոբերտը ծնվեց` որպես հույս, շարունակություն և կենդանի կապ մեծ եղբոր հիշատակի հետ»։

–00—ՅՄ