ՀՀ իշխանությունը փորձում է Արցախի մնացորդ ամբողջ գույքը թաքուն փոխանցել ՀՀ կառավարությանը

ՀՀ կառավարությունը հերթական անգամ փորձում է ոտնահարել արցախցիների իրավունքը և անտեսել նրանց օրինական շահերը՝ այս անգամ արդեն օրենսդրական փոփոխությունների միջոցով: Այդ մասին հայտնել է փաստաբան Ռոման Երիցյանը՝ ֆեյսբուքյան ուղիղ եթերում․

«ՀՀ կառավարությունը փորձում է հանդես գալ օրենսդրական փոփոխության նախաձեռնությամբ՝ ՀՀ-ում վերագրանցում չստացած իրավաբանական անձանց ակտիվները ՀՀ կառավարությանը փոխանցել: Խոսքը վերաբերում է Արցախի ներդրումային հիմնադրամի, գյուղի և գյուղատնտեսության հիմնադրամի, «Արցախֆրութ» և նման այլ ընկերությունների ակտիվները ՀՀ-ին փոխանցելուն»,-նշել է նա։

Ավելին՝ տեսանյութում։

 

–00—ՍՊ