Երևանում 21-ամյա երիտասարդը «Infiniti»-ով «դրիֆթ» անելու համար տեղափոխվել է ոստիկանություն
ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 21, 24News

Ապրիլի 18-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 01։40-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդում տեղեկություն է ստացվել, որ Մատենադարանի մոտ մի մեքենա «դրիֆթ» է անում:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, խուլիգանություն կատարելու կասկածանքով ձերբակալել և ոստիկանություն է ներկայացվել կասկածյալը, վերջինը Երևանի բնակիչ 21-ամյա Ռուբեն Ս․-ն է, ում վարած «Infiniti» մակնիշի ավտոմեքենան էլ տեղափոխվել է ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք
Դեպքի փաստով ոստիկանության Կենտրոնական բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին։
–00—ՅՄ