«Mercedes»-ը մոխրակույտի չի վերածվել Աշոցքի հրշեջ-փրկարարների օպերատիվ աշխատանքի շնորհիվ
ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 20, 24News

Ապրիլի 18-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 13։50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սալուտ գյուղում ավտոմեքենա է այրվում։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են Աշոցքի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։
Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Շիրակի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Լևոն Մարտիրոսյանի և գումարտակի հրամանատարի տեղակալ Վանիկ Սողոյանի գլխավորությամբ։
Տարածքը սահմանազատել են պարեկ Նարեկ Սիմոնյանը և կրտսեր պարեկ Տիգրան Բաղդասարյանը։Հրշեջ-փրկարարները մարել են Շիրակի մարզի բնակիչ 38-ամյա Գագիկ Մ․-ին պատկանող «Mercedes» մակնիշի ավտոմեքենայի շարժիչի հատվածում բռնկված հրդեհը, ինչի հետևանքով այն դարձել է ոչ շահագործելի։ Հրդեհի հետևանքով բարեբախտաբար տուժածներ չկան։
–00—ԱՊ