Վարորդը, լինելով խմածության ամենաբարձր աստիճանի, Աստվածընկալ եկեղեցու մոտ «KamAZ»-ով կողաշրջվել է
ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 20, 24News

Երեկ՝ ապրիլի 19-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 19:00-ի սահմաններում Արագածոտնի մարզի բնակիչ 67-ամյա Մանուչար Խ.-ն իր վարած «KamAZ» մակնիշի ավտոմեքենայով Հարթավան-Բուժական ավտոճանապարհի 4-րդ կմ հատվածում՝ Աստվածընկալ եկեղեցու հարևանությամբ, դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել։ Այս մասին հաղորդում է Shamshyan.com-ը։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Ապարանի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։
Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արտյոմ Սահակյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Աղասի Խաչատրյանի, դասակի հրամանատար Արտակ Խուդավերդյանի գլխավորությամբ։Տարածքը սահմանազատել են պարեկները։Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է ոչ սթափ՝ խմածության ամենաբարձր աստիճանի։Վթարի փաստով ՊԾ Արագածոտնի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում։
–00—ԱՊ