Վանաձորում «Opel Astra»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել գազատար խողովակներին և կողաշրջվել
19/04/2025
Ներքին կյանք
ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 19, 24News

Այսօր՝ ապրիլի 19-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 12։30-ի սահմաններում Վանաձոր քաղաքի Նարեկացի 59 հասցեի դիմաց Լոռու մարզի բնակիչ 30-ամյա Պավել Պ․-ն իր վարած «Opel Astra» մակնիշի ավտոմեքենայով դուրս եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել գազատար խողովակներին և կողաշրջվել։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։ Ըստ նախնական տեղեկությունների վթարի պատճառը եղել է Լոռու մարզի բնակիչ 75-ամյա Սամվել Ս․-ի կողմից «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենայով «Opel Astra»-ի վարորդի համար վթարային իրավիճակ ստեղծելը։
Վթարի փաստով ՊԾ Լոռու մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում։
–00—ՅՄ