Արարատում «Toyota Vitz»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, կողաշրջված հայտնվել դաշտում. կա վիրավոր
ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 19, 24News

Այսօր՝ ապրիլի 19-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 14:00-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի 51 կմ հատվածում Արարատ գյուղի վարչական տարածքում «Toyota Vitz» մակնիշի ավտոմեքենան դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել դաշտում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է «Արարատ» բժշկական կենտրոն:
Վիրավորին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և ըստ քաղաքացիների հայտնածի՝ օպերատիվորեն ժամանած «Արարատ» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը:
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են վարորդի և վիրավորի ինքնությունը:
Դեպքի վայրում պարեկները հայտնաբերել են «BMW» մակնիշի ավտոմեքենա, որը ըստ նախնական տեղեկությունների, հնարավոր է վթարի մասնակից է, սակայն ավտոմեքենայի վրա ոչ մի բախման հետք չի հայտնաբերվել: Պարեկներն ու քննիչները պարզում են նաև «BMW»-ի սեփականատիրոջ և վարորդի ինքնությունը:
–00—ՅՄ