Սյունիքում իրանցի վարորդը բեռնատարով բախվել է ծառերին և կողաշրջվել․ նրան տեղափոխել են հիվանդանոց
ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 18, 24News

Այսօր՝ ապրիլի 18-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 17։10-ի սահմաններում Մեղրի-Երևան ավտոճանապարհի 71 կմ հատվածում՝ «Քարավան» ռեստորանի դիմաց, Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի 47-ամյա Կարիմ Նազարին իր վարած «Mack» մակնիշի կցորդիչով բեռնատարով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ծառերին և կողաշրջվել։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Կապան» բժշկական կենտրոն։
Հրշեջ-փրկարարները դադարեցրել են դիզվառելիքի արտահոսքը, հոսանքազրկել ավտոմեքենան և տեղում իրականացրել հերթապահություն։ Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։
–00—ՅՄ
Նմանատիպ նորություններ
- Լրահոս
- Ամենաշատ դիտվածները
-
Սա էլ իրենց «ժողովրդավարության բաստիոնն» է, 2018-ին ինչու՞ ակցիաները ահաբեկչություն չորակվեց
-
Արթուր Սարգսյանին չպիտի՛ կալանքի տանեն, սպասում ենք, որ արդար որոշում պիտի կայացվի. փաստաբան
-
Թրամփի վարչակազմն այստեղ հաջողության հասնելու հնարավորություն է տեսնում․ քաղաքագետ
-
Հրայր սարկավագը երբեք որևէ զենքի չի տիրապետել, վերագրում են ահաբեկչի քայլեր, նրա խոսքը կտրտել են
-
Ձայնագրության մեջ կոնտեքստից կտրված բառեր են, ՔԿ նախագահն ասաց՝ մոնտաժված է, բոլորին են գաղտնալսում
-
Ահաբեկչության կանխում՝ Ռուսաստանում․ պլանավորվում էր երկաթուղային կամուրջ պայթեցնել
- Ամբողջ լրահոսը
-
Փաշինյանը ցանկանում է մոռացության տա՞լ Ցեղասպանությունը. «Փաստ»
-
24News-ի լրագրողի հանդեպ լկտի պահած արցախցին պարտք է հիմնադրամին 15 մլն դրամ
-
Խաչատուր Սուքիասյանը նմանվում է Նիկոլին, նրա պես անհավասարակշիռ է. արցախցուն դարձնում են «թշնամի»
-
Սեպտեմբերի 27-ին 4 ադրբեջանական մեքենա կար մեր բակում, ասում էին՝ «не бойтесь» ձեզ բան չենք անելու…
-
Փաշինյանը թող իր կնոջը ձերբակալի, որ հավատանք, թե պայքարում է թալանի դեմ. Ստեփան Դանիելյան
-
Սա Կիրանցի հայտնի պատն է, որից այն կողմ Ադրբեջանն է․ պատն արդեն ճաքել է