Աշխարհում COVID-19-ով վարակվածների թիվը 4,8 միլիոն է, որից ավելի քան 1,5 միլիոնը՝ ԱՄՆ-ում

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 18, 24News

կորոնա

Մայիսի 18-ի՝ ժամը 09:30-ի դրությամբ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը 4,805,186 է, որից 316,730-ը մահացել է, 1,860,036-ը՝ ապաքինվել: Ակտիվ վարակակիրների թիվն աշխարհում 2,583,601 է, որից 44,819 մարդ կամ 2 %-ը ծայրահեղ ծանր վիճակում է:

Վարակվածների ու մահերի թվով աշխարհում առաջինն է շարունակում մնալ ԱՄՆ-ն: Երկրում կա 1,527,664 վարակման դեպք, որից 90,978-ը մահացել է, 346,389-ը՝ ապաքինվել:

Աշխարհի երկրների ցանկում Ռուսաստանի Դաշնությունը երկրորդն է (281,752 վարակակիր), Իսպանիան՝ երրորդը (277,719 վարակակիր):

Կորոնավիրուսի վիճակագրական տվյալներին կարող եք ծանոթանալ այստեղ: