Մեր բախտը բերեց՝ հեղափոխությունից հետո մի ամբողջական տարի ունեցանք մինչև կորոնավիրուս

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 16, 24News 

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասուլիսի ժամանակ խոսել է մեկ տարի առաջ հայտարարված և իրականացված 3․3 մլրդ  դոլարի հասնող ներդրումային ծրագրերի մասին։ Երկրի ղեկավարն ընդգծել է, որ 2019թ․-ին Հայաստանը եվրոպական տարածաշրջանում  գրանցել է ամենամեծ տնտեսական աճը՝ 7․6%։

Ըստ վարչապետի՝ դա եղել է տնտեսության աշխուժության, ներդրումների հաշվին։
«Հո օդի՞ց չի ընկել։ Չնայած՝ կորոնավիրուսի ճգնաժամը որոշակի սրբագրումներ է մտցնելու։ Բայց մեր բախտն այնքանով բերեց, որ  գոնե հեղափոխությունից  հետո մեկ ամբողջական տարի ունեցանք։ Պատկերացնում եմ, որ հանկարծ կորոնավիրուսն ի հայտ գար 2019թ․-ին։ Մենք այսօր ոչ մի փաստական թիվ չէինք  ունենա, որ հեղափոխությունից հետո ՀՀ-ն ունեցել է տնտեսական հաջողություներ»,- ասել է վարչապետը։