ՌԴ-ի հետ հարուստ օրակարգ ունենք․ Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 16, 24News

Փաշինյան

Հայստանում Ռուսական կապիտալով ընկերություններում իրավիճակները ամենայն մանրամասնությամբ քննարկել եմ ՌԴ նախագահի հետ, հստակ պայմանավորվածություններ ենք ձեռք բերել։ Այս մասին ամփոփիչ ասուլիսում հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նա հավելել է, որ մնում է միայն ի կատար ածել պայմանավորվածությունները։

Անդրադառնալով  հայ-ռուսական հարաբերություններին՝ Փաշինյանն ասել է, որ ՌԴ-ի հետ հարաբերությունների հարուստ օրակարգ ունեն․

«Մի հարցը կլուծվի հնարավոր ամենալավ տարբերակով, մյուսը՝ կոմպրոմիսային»։