Մրցութային հանձնաժողովի նիստը՝ բակում. Սուրեն Պապիկյանը լուսանկարներ է հրապարակել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 15, 24News

․

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը լուսանկար է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում՝ գրելով, թե  համավարակն անկարող է կասեցնել աշխատանքների բնականոն ընթացքը:

Նա, մասնավորապես, նշել է. «Արտակարգ նիստ

Համավարակի պայմաններում Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը շարունակում է աշխատանքների բնականոն և արտակարգ ընթացը։

Մ-5, Երևան - Արմավիր – հայ-թուրքական սահման և Մ-7, Սպիտակ - Գյումրի – հայ-թուրքական սահման միջպետական ավտոճանապարհների ճանապարհահատվածների միջին նորոգման աշխատանքների ձեռքբերման նպատակով մրցութային հանձնաժողովի հերթական նիստը տեղի ունեցավ Կառավարական 3-րդ շենքի բակում»: