Միրզոյանը Վոլոդինի հետ հեռախոսազրույցով քննարկել է COVID-19-ի դեմ տարվող միջոցառումները

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 14, 24News

միրզոյանվոլոդին

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը մայիսի 13-ին ռուսական կողմի նախաձեռնությամբ հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի հետ: Կողմերը շնորհավորել են միմյանց Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 75–ամյակի կապակցությամբ։

Երկու երկրների խորհրդարանների ղեկավարները տեղեկություններ են փոխանակել Հայաստանում և Ռուսաստանում համավարակի դեմ իրականացվող միջոցառումների վերաբերյալ:

Պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում շարունակել քննարկումները տեսակապի միջոցով: