Ռ․Բադասյանը ՍԴ-ի շուրջ ստեղծված ճգնաժամի վերաբերյալ հարցեր է ուղղել Վենետիկի հանձնաժողովին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 13, 24News  

․

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը դիմել է Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարին՝ ԵԽ «Ժողովրդավարություն իրավունքի միջոցով եվրոպական հանձնաժողովին (Վենետիկի հանձնաժողով)» ուղղելով հարցեր ՀՀ Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված ճգնաժամի հանգուցալուծման վերաբերյալ: 

Այդ մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։