ՊՆ 4-րդ զորամիավորումում կրակային պատրաստության պարապմունքներ են անցկացվել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 13, 24News  

ՊՆ

Անհատական վարժվածության մակարդակը բարձրացնելու և հաստիքային զենքից կրակ վարելու ունակությունները զարգացնելու նպատակով մայիսի 12-ին 4-րդ զորամիավորման զորամասերից մեկի վարչակազմն անցկացրել է կրակային պատրաստության գործնական պարապմունք:

Անձնակազմը գերազանց կատարել է առաջադրված կրակային խնդիրները, խոցվել են կրակադաշտի բոլոր թիրախները: