ՌԴ Պետդումայի ևս 2 պատգամավորի մոտ COVID-19 է հայտնաբերվել. Վոլոդինը՝ 5 վարակվածների մասին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 13, 24News

վոլոդին

Համաճարակի բռնկումից ի վեր՝ ՌԴ Պետդումայի 5 պատգամավոր է վարակվել COVID-19-ով: Այդ մասին հայտնում է խորհրդարանի փոխխոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը, տեղեկանում ենք ՌԴ խոհրդարանի պաշտոնական էջից:

«Ունենք 5 վարակված պատգամավոր: Այդ իսկ պատճառով ուզում եմ, որ... պահպանվեն անվտանգության կանոնները, արվի ամեն ինչ չհիվանդանալու և կողքի մարդկանց չվարակվելու համար»,-ասել է Վոլոդինը նիստի ընթացքում, ապա նաև տեղեկացրել, որ ավելի վաղ 3 վարակվածներից 1-ը դուրս է գրվել հոսպիտալից:

«Երկու պատգամավոր հիվանդանոցում են, երկուսը՝ տանը՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց անալիզի պատասխանը դրական է եղել, վերջիններս դեռ տանն են»,-հավելել է Վոլոդինը: