COVID-19-ից աշխարհում 287,336 մարդ է մահացել, վարակվածների թիվը անցել է 4,2 միլիոնը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 12, 24News

կորոնավիրուս

Մայիսի 12-ի՝ ժամը 09:30-ի դրությամբ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը 4,256,123 է, որից 287,336-ը մահացել է, 1,527,617-ը՝ ապաքինվել: Ակտիվ վարակակիրների թիվն աշխարհում 2,394,231 է, որից 46,939 մարդ կամ 2 %-ը ծայրահեղ ծանր վիճակում է:

Վարակվածների ու մահերի թվով աշխարհում առաջինն է շարունակում մնալ ԱՄՆ-ն: Երկրում կա 1,385,834 վարակման դեպք, որից 81,795-ը մահացել է, 262,225-ը՝ ապաքինվել:

Կորոնավիրուսի վիճակագրական տվյալներին կարող եք ծանոթանալ այստեղ: