Վրաստանում COVID-19-ից ևս մեկ մահ է գրանցվել. Ալիք Մեդիա

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 11, 24News

.

Բաթումիի «Մեդալֆա» կլինիկայում կորոնավիրուսով վարակված 81-ամյա տղամարդ է մահացել: Բժիշկների տեղեկատվությամբ, վերջին մի քանի օրվա ընթացքում նրա վիճակը ծայրահեղ ծանր էր: 4 օր շարունակ պացիենտը միացված է եղել արհեստական շնչառության սարքին: Հաղորդում է «Ալիք Մեդիան»:

Ապրիլի 18-ին նույն կլինիկայում կորոնավիրուսից մահացել էր նաև այսօրվա մահացած պացիենտի կինը:

Այս պահի դրությամբ Վրաստանում կորոնավիրուսից մահացել է 11 մարդ: