Մասնագիտական պարապմունքներ են անցկացրել ՀՕՊ ստորաբաժանումերի զինծառայողները

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 11, 24News

pn

Մայիսի 4-ից 8-ը 4-րդ զորամիավորման ուսումնական կենտրոնում մասնագիտական պարապմունքներ են անցկացրել հակաօդային պաշտպանության ստորաբաժանումների զինծառայողները:  Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ լրատվական ծառայությունը։

Ստուգվել են անձնակազմի պատրաստության աստիճանը, փոխգործակցության և կրակի վարման հմտությունները:

Պարապմունքներն ավարտվել են մարտական հրաձգությամբ: Զինծառայողները ցուցաբերել են մասնագիտական բարձր պատրաստություն և գերազանց կատարել առաջադրված խնդիրները:

5-րդ զորամիավորման N զորամասի զինծառայողներն անցկացրել են կրակային պատրաստության գործնական պարապմունք՝ մարտական հրաձգությամբ։

Ուսումնական կետերի ղեկավարները  հրահանգավորել են զինծառայողներին, ստուգել զենքի կիրառման հմտությունները: Իրականացվել են մարտական հրաձգության տարբեր վարժություններ: