Սարդարապատի բնակչից առգրավվել են Կարմիր գրքում գրանցված, 2 որսված կրկնակտցար տեսակի թռչուն

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 11, 24News

.

2020 թվականի մայիսի 9-ին Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կենդանական աշխարհի վերաhսկողության, Շիրակի և Արարատի տարածքային բաժինների աշխատակիցների կողմից համատեղ անցկացրած շրջայցի ընթացքում, ժամը 13։00-ի սահմանում, ՀՀ Շիրակի մարզի Սարապատ համայնքի Մուսայելյան բնակավայրի հարակից տարածքում արձանագրվել է որսագողության դեպք։ Այս մասին հայտնում են Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնից:

ՀՀ Արմավիրի մարզի Սարդարապատ համայնքի բնակիչ՝ Հ.Հ-ի և ինքնությունը հաստատող փաստաթուղթ չունեցող քաղաքացու մոտից առգրավվել են 2 հատ որսորդական հրացան (ՄՌ-153, և Հայկավան համայնքի բնակիչ՝ Ս.Ս.-ի անվամբ գրանցված ՄՌ-155 որսորդական զենքեր), 1 փամփշտակալ՝ 34 հատ փամփուշտով և 2 հատ որսված՝ ՀՀ կենդանիների Կարմիր գրքում գրանցված կրկնակտցար (дупель) տեսակի թռչուն։ Առգրավված զենքն ու զինամթերքն ի պահ է հանձնվել ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչության Կումայրիի բաժնին։

Նախապատրաստվում են նյութեր, օրենքով սահմանված կարգով կտրվի համապատասխան ընթացք։