ՀՀ նախկին վարչապետն այսօր կմասնակցի ապրիլյան քննիչ հանձնաժողովի նիստին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 11, 24News

կարեն

Ժամը 13:30-ին ԱԺ-ում ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստին կմասնակցի ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը։

Նշենք, որ վերջին բարձրաստիճան պաշտոնյան, որ մասնակցել էր քննիչ հանձնաժողովի նիստին, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն էր, իսկ ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը մերժել էր նիստին մասնակցելու առաջարկը:

Ավելի վաղ ՀՀ նախկին վարչապետը մասնակցել է նաև ՀՀ երկրորդ նախագահի գործով դատական նիստին, և ևս 3 նախկին վարչապետների՝ Վազգեն Մանուկյանի, Խոսրով Հարությունյանի, Անուշավան Դանիելյանի հետ, միջնորդություն ներկայացրել անձնական երաշխավորությունը Քոչարյանին կալանքից ազատելու համար: