Սա նացիզմից և ֆաշիզմից ազատագրման համար պայքարած հերոսների հիշատակի փառավոր օրն է

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 9, 24News

զոհրաբ

ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը թվիթերյան միկրոբլոգում շնորհավորել է Հաղթանակի և խաղաղության օրվա առթով։

Ըստ ՀՀ ԱԳ նախարարի՝ սա նացիզմից և ֆաշիզմից ազատագրման համար պայքարած հերոսներին հիշատակին նվիրված փառավոր օր է։

«Օրը նշանավորում է միությունը և խաղաղությունը, որ այնքան անհրաժեշտ են այսօրվա աշխարհում»,- գրել է նախարար Մնացականյանը և գրառմանը կից հաղթական օրվան նվիրված տեսանյութ հրապարակել: