Արարատի մարզում գետը վարարել է, ջուրը լցվում է Ռանչպար գյուղի տները

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 9, 24News

գետ

Մայիսի 8-ին՝ ժամը 13:05-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Ռանչպար գյուղի մոտակայքով անցնող գետը վարարել է և ջուրը լցվում է տները. անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և օպերատիվ խումբը։

Պարզվել է, որ Մեծամոր գետի ջրի մակարդակի բարձրացման հետևանքով վնասվել են Ռանչպար գյուղի բնակիչների հողատարածքները:

Ջրի մակարդակը իջեցնելու նպատակով՝ անհրաժեշտ է վերամբարձ կռունկի միջոցով բացել ջրի կարգավորիչ չգործող երկրորդ փականը:

Աշխատանքները դադարեցվել են․ կարգավորիչ փականը չի հաջողվել բացել։