1-ին զորամիավորման հատուկ նշանակության ստորաբաժանումներն անցկացրել են դաշտային պարապմունք

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 7, 24News     

ՊՆ

1-ին զորամիավորման հատուկ նշանակության ստորաբաժանումների զինծառայողները մայիսի 6-ին դաշտային պայմաններում անցկացրել են մասնագիտական գործնական պարապմունք:

Ստուգվել են զինծառայողների պատրաստության աստիճանն ու մասնագիտական ունակությունները: Ցուցադրվել են քողարկման հատուկ հնարքներ, տարբեր տրամաչափի զենքերից կրակի վարման հմտություններ: