Լեհաստանում քաղաքացիները նախագահ կընտրեն փոստային տարբերակով

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 7, 24News

լեհաստան

Լեհաստանի սեյմը (խորհրդարանի ստորին պալատը) հաղթահարել է Սենատի վետոն՝ 236 կողմ և 213 դեմ ձայներով, և կորոնավիրուսային հիվանդությամբ պայմանավորված՝ ընդունել նախագահի ընտրություններում փոստով քվեարկության մասին օրենք: Այս մասին հաղորդում է РиаНовости-ն:

Նշենք, որ Լեհաստանի նախագահի ընտրությունների առաջին փուլը նշանակված Է մայիսի 10-ին։ Պետության գործող նախագահ Անջեյ Դուդայի լիազորությունները լրանում են 2020 թվականի ամռանը: Երկրի Սահմանադրության համաձայն՝ նոր նախագահի ընտրությունները պետք է տեղի ունենան գարնանը: Սահմանադրությունը թույլ է տալիս ընտրություններն անցկացնել նաև այդ ժամկետից ուշ. առաջին փուլի անցկացման վերջնաժամկետը մայիսի 23-ն է: