Հրդեհ՝ Գյումրի քաղաքում. մասամբ այրվել են տնակի միջնապատի փայտյա կառուցատարրերը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 7, 24News

հրդեհ

Մայիսի 7-ին` ժամը 07:45-ին, ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Խանջյան փողոցի թիվ 231/219 հասցեում այրվում է տնակ: Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 08:02-ին, մարվել՝ 08:15-ին: Մասամբ այրվել են տնակի միջնապատի փայտյա կառուցատարրերը (մոտ 0.5 քմ):