Ավտոտեխսպասարկման կետում հրդեհ է բռնկվել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 7, 24News     

հրդեհ

Մայիսի 6-ին, ժամը 22:41-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Լոռու մարզի Գուգարք գյուղի սկզբնամասում այրվում է ավտոտեխսպասարկման կետ։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ 10-րդ փողոցի սկզբնամասում այրվում է ավտոտեխսպասարկման կետի տանիքը (մոտ 110 քմ ):

Փրկարարներն ավտոտեխսպասարկման կետից դուրս են բերել կայանած չորս ավտոմեքենա։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 23։09-ին, մարվել՝ 23։19-ին։ Մասամբ այրվել են տանիքի ծածկը (մոտ 20 քմ) և փայտյա կառուցատարրերը։