Աշխատավարձերի բարձրացումը լավ է, բայց դա ռեֆորմ դժվար է համարել. Խաժակյան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 6, 24News

դավիթ խաժակյան

Երեւանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանն անդրադարձել է այսօր ԱԺ–ում՝ պետական աշխատողների կողմից 26.500 դրամները ստանալու վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը։

«Խոսելով իրավապահ համակարգի այն աշխատակիցների մասին, ովքեր շահառու չհանդիսանալով դիմել են 9-րդ միջոցառմանը և համակարգի թերության պատճռով ստացել են այդ գումարները, վարչապետն ասաց, որ նա «ամաչում է» այդ մարդկանց համար: Ես կարծում եմ, որ իրենց համար կարող էր «ամաչել» այն պաշտոնյան, ով իր պաշտոնավարման երկու տարիների ընթացքում այդ համակարգում ռեֆորմ է իրականացրել և փոխել ոստիկանական համակարգի ընկալումն ու բնութագիրը: Բայց, երբ կադրերի զարգացման վրա ջանք չես ծախսել, ի՞նչ կա ամաչելու... թերևս իսկապես կարելի է ամաչել երկու տարվա անգործության համար: Աշխատավարձերի բարձրացումը լավ է, բայց դա ռեֆորմ դժվար է համարել»,- գրել է Խաժակյանը: