COVID-19-ի բռնկումից ի վեր ԱՄՆ-ում գրանցվել է հիվանդության 1.216.190 դեպք. Worldometers

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 5, 24News

կորոնավիրուս
Worldometers կայքի փոխանցմամբ՝ ողջ աշխարհում կորոնավիրուսով վարակվել է 3․673․632 մարդ, մահացել ավելի քան 253 հազարը, վիրուսից ապաքինվել է 1.211.954 մարդ:

Կորոնավիրուսային հիվանդության ամենաշատ դեպքերն ԱՄՆ-ում են: Համաճարակի բռնկումից ի վեր երկրում այստեղ գրանցվել է COVID-19-ի 1.216.190 դեպք, որից 70.397-ը՝ մահվան ելքով: Կորոնավիրուսից ապաքինվել է 188,119 մարդ:

ԱՄՆ-ից հետո վարակակիրների առումով ամենատուժած երկրների եռյակում են Իսպանիան՝ 250.561 դեպքով, Իտալիան՝ 211.938 դեպք և Մեծ Բրիտանիան՝ 190.584 դեպք:

Հիշեցնենք, որ կորոնավիրուսի համաճարակը տարածվել է Չինաստանի Ուհան քաղաքից: Վիրուսի մասին երկրի իշխանություններն Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը տեղյակ էին պահել դեկտեմբերի 31-ին: Մարտի 11-ին համաշխարհային կազմակերպությունը կորոնավիրուսի համավարակ է հայտարարել: Վիրուսը տարածվել է ավելի քան 180 երկրում: