33-ամյա քաղաքացու մոտ հայտնաբերվել է «Վալտեր» ատրճանակ և թմրանյութ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 4, 24News

Ապրիլի 30-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները, ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողների հետ Բաբաջանյան և Րաֆֆու փողոցների խաչմերուկից, ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով, ոստիկանություն բերման ենթարկեցին երկու անձի՝ իրենց մեքենայով հանդերձ։

Երևանի 33-ամյա բնակչի անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց թափանցիկ հեղուկով ներարկիչ։ Ըստ նրա՝ հայտնաբերվածը սուբուտեքս էր։

Մեքենայի խուզարկության ժամանակ բերման ենթարկված մյուս անձը՝ մայրաքաղաքի 29-ամյա բնակիչը, մեքենայի սրահի պահոցից իրավապահներին ներկայացրեց «Վալտեր» ատրճանակ՝ 7 փամփուշտով։

Նշանակվել են փորձաքննություններ։
Նախապատրաստվում են նյութեր։